Գալստանյանին խորհուրդ կտամ դիտել վազգենմանուկյանների պայքարները. ֆիասկոն անխուսափելի է

«Գալստանյանին խորհուրդ կտամ դիտել վազգենմանուկյանների պայքարները. ֆիասկոն անխուսափելի է»: Այս մասին ասաց  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Վազգեն Գալստանյանի գլխավորած շարժմանը։


Դավոյանը նշեց, որ սխալ էր Գալստանյանի կողմից ժամանակ տալը իշխանություններին. «Որովհետև ժամանակ տալուց հետո երբ ասելիք ու անելիք չունես, ապա պետք է գլխիկոր հեռանաս։ Հիմա սույնը սպասվում է այս պարոնին։ Ինքը քաղաքականության մեջ նորելուկ է, ու պետք է մի քիչ խորհուրդներ տանք նաև մեր  կողմից»։


Դավոյանը կարծում է, որ Գալստանյանը միգուցե ծայրահեղ միջոցների դիմի. «Ուղիղ ասում ենք, որ դու հրահրում ես բախումներ, որովհետև դու այլևս անելիք ու ասելիք չունես։ Նա կտանի բախումների, որպեսզի իր հեռացումը կարողանա արդարացնել։ Տեսնելով, որ այս ապիկար ընդդիմությունը ոչինչ չի կարողանում անել, իմ կարծիքով՝ ինքը կփորձի բախումներ ու սադրանքներ անել»։


Մանրամասն՝ տեսանյութում